Բրուցելոզը շրջանցել է Թորոսգյուղը, սակայն դա միակ մարտահրավերը չէ գյուղացիների համար | Region

Բրուցելոզը շրջանցել է Թորոսգյուղը, սակայն դա միակ մարտահրավերը չէ գյուղացիների համար

Հունիս 18,2025 20:35

Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրը գտնվում է Հողմաջուր գետի աջ ափին, հարակից է Գոգհովիտ, Արփենի, Ցողամարգ բնակավայրերին: Ինչպես համայնքի մյուս բնակավայրերում, Թորոսգյուղում ևս մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, մասամբ նաև հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ։

Գյուղում կա միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց, վերանորոգվել է մեկ փողոց։ Սակայն այս տարի սուբվենցիոն ծրագրեր չկան։

Գյուղում աշխատատեղեր չկան, երիտասարդներն անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, և  նախընտրում են այլ աշխատանք գտնել Գյումրիում և Երևանում։

Մի շարք խնդիրների պատճառով անասնապահությունը անեկամտաբեր է դարձել։ Վերջին 2-3 տարում Թորոսգյուղում խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 30-40 տոկոսով։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

 

 

Նորություններ