Փաշինյանը մեկնել է Թուրքիա

Այսօր մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։
Փաշինյան-Էրդողան հանդիպումը նախատեսված է Ստամբուլում։ Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Հանդիպման օրակարգը հայտնի չէ, կողմերը այն չեն հրապարակել։
Թուրքիայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա հետ հանդիպում, ըստ հայկական կողմի, նախատեսված չէ։
Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: