Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել | Region

Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Հունիս 21,2025 11:13

Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հայտարարություն է տարածել։

«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր:

Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում: Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք», – ասվում է հայտարարությունում։

Նորություններ