«Գլոբուսից դուրս ապրող մարդ ենք»․ Բաշգյուղ․ մեկուսի, բայց բնության հետ ներդաշնակ | Region

«Գլոբուսից դուրս ապրող մարդ ենք»․ Բաշգյուղ․ մեկուսի, բայց բնության հետ ներդաշնակ

Հունիս 22,2025 12:00

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բաշգյուղ բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 36 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1830-ական թթ․-ին:

Մինչև 1880-ականները կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ, և այդ ժամանակ ունեցել է շուրջ 600 բնակիչ: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 2000մ բարձրության վրա, հետևաբար ձմեռն այստեղ տևական է և ցուրտ, հաճախակի են ձնաբքերը:

Այսօր Բաշգյուղում ապրում է 61 մարդ՝ այն էլ ոչ մշտապես։ Նրանցից 30-ը ձմռան ամիսներին տեղափոխվում են Գյումրի, գարնանը կամ ամռանը՝ վերադառնում։

Երիտասարդներն աանասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, տարեցներն էլ ի վիճակի չեն կամ 1-2 անասուն են պահում։ Նաև դա է պատճառը, որ տարածաշրջանի գյուղերում անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է։

Հանրային տրանսպորտի հարցը մասամբ կարգավորվել է, դեպի Գյումրի գնացող երթուղային կա, որը գործում է շաբաթը 3 օր։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

Նորություններ