Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրը ձերբակալվել են փողերի լվացման գործով
Հունիս 23,2025 16:36

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի ձերբակալվել են։
Քննչական կոմիտեից RegionsTV-ին փոխանցեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից թեև չհայտնեցին անունները, սակայն մամուլը գրում է, ձերբակալվածներից են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Թե ինչ չափի փողերի լվացում է իրականացվել, կոմիտեից ասացին, որ մանրմասներն առաջիկայում կհայտնեն։