Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը. ՀՀ դեսպանության հորդորը քաղաքացիներին
Հունիս 25,2025 14:15
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան: Այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:
«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:
Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
