Փաստաբանին 2 անգամ թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությանը | Region

Փաստաբանին 2 անգամ թույլ չեն տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությանը

Հունիս 27,2025 12:33

Շիրակի թեմի առաջնորդարանում մոտ 3 ժամ տևած քննչական գործողություններից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները հեռացան՝ իրենց հետ տանելով փաստաթղթերի 2 փաթեթ։

Հիշեցնենք՝ խուզարկությանը ներկա չեն եղել ո՛չ Շիրակի թեմի առաջնորդի կողմից լիազորված անձինք, ո՛չ էլ  փաստաբանը։ Փաստաբան Թամարա Յայլոյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը վաղ առավոտյան համապատասխան փաստաթղթերով  2 անգամ  ներկայացել է առաջնորդարան, տեղեկացրել, որ լիազորված է ներկա գտնվել  քննչական գործողություններին, բայց ուժային կառույցների ներկայացուցիչները նրան ներս չեն թողել։

Խուզարկությունը կատարվել է առաջնորդարանի պահակի և հավաքարարի ներկայությամբ։ Գործողություններից հետո  հավաքարարը շոկային վիճակում էր, հրաժարվեց զրուցել  լրատվամիջոցների հետ։

Ըստ փաստաբան Թամարա Յայլոյանի, քննչական գործողություններն ապօրինի են, քանի որ չի կատարվել օրենքի պահանջը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանի  լիազոր ներկայացուցիչները խուզարկությունների ժամանակ ներկա չեն գտնվել։

 

Նորություններ