ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելում են ոստիկանության բաժիններ՝ ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու | Region

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելում են ոստիկանության բաժիններ՝ ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու

Հունիս 27,2025 20:36

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։

Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։

Նորություններ