Ինչ-որ մի վատ կանխազգացություն ունեմ, իրենք այս ամեն ինչի ներքո թաքցնում են. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան | Region

Ինչ-որ մի վատ կանխազգացություն ունեմ, իրենք այս ամեն ինչի ներքո թաքցնում են. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Հունիս 27,2025 22:08

ՀՀ Քննչական կոմիտեի մոտ հավաքված քաղաքացիները շարունակում են սպասել նոր տեղեկության։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանական թիմի հետ դեռ շենքի ներսում է։

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ես ինչ-որ մի վատ կանխազգացություն ունեմ, իրենք այս ամեն ինչի ներքո թաքցնում են, այսօր շատ ոստիկաններ ուղղակի արտասվում էին իրենց ստացած հրամաններից:

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խոսքով՝ եկեղեցու դեմ պայքարում իշխանությունը պարտվելու է։

Նորություններ