ՔԿ-ում քննչական գործողություններն ավարտվել են. «Մեղադրանքն ակնհայտ անհիմն է». փաստաբան | Region

ՔԿ-ում քննչական գործողություններն ավարտվել են. «Մեղադրանքն ակնհայտ անհիմն է». փաստաբան

Հունիս 27,2025 22:21

ՀՀ Քննչական կոմիտեում քննչական գործողություններն ավարտվել են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցն է քննարկվելու Մասիվի  դատարանում,–այս մասին ՔԿ-ից դուրս գալուց հետո հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«24 ժամվա ընթացքում է հարցը քննվելու ու որոշվի՝ Միքայել Սրբազանը կկալանավորվի, թե՝ ոչ։ Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները»,-նշեց Զոհրաբյանը՝ գործողություններից շատ փակագծեր չբացելով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեից ոտքով, աղոթք կարդալով շարժվելու են դատարան և կմնան այնտեղ՝ ինչքան պետք է, այսինքն՝ մինչեւ հայտնի լինի դատարանի որոշումը։

Նորություններ