«Ազգային վիրավորանք և հիասթափություն»․ գյումրեցիները՝ Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման մասին | Region

«Ազգային վիրավորանք և հիասթափություն»․ գյումրեցիները՝ Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման մասին

Հունիս 28,2025 17:51

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 ամսով կալանավորելու դատավճռին և եկեղեցու դեմ իշխանությունների գործողություններին ինչպե՞ս են վերաբերվում գյումրեցիները։

Regions TV-ն հարցումներ է անցկացրել բնակիչների շրջանում։ Մարդկանց կարծիքները տարբեր են․ շատերի խոսքով, դա անպատվություն է, ազգային վիրավորանք և հիասթափություն, ոմանք էլ նշում են, որ եկեղեցին չպետք է խառնվի պետության վարած քաղաքականությանը։ Մի մասն էլ այն կարծիքին է, որ եթե մեր երկրում խոսքի ազատություն է, ապա մարդն ազատ արտահայտվելու իրավունք ունի ու դա նրան կալանավորելու պատճառ չպիտի դառնա։

Հիշեցնենք, հունիսի 27-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերը։

 

Նորություններ