Արամ Ա-ն Գարեգին Բ-ին է փոխանցել իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները
Հունիս 30,2025 20:50

Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նրան փոխանցել Արամ Ա–ի պատկերացումները` իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունից։
Նշվում է, որ հունիսի 28–ին Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները` կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և կաթողիկոսարանի դիվանապետ Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը, Էջմիածինում հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետին հետ։
«Գարեգին Բ կաթողիկոսին նրանք փոխանցել են Արամ Ա վեհափառ հայրապետի մտահոգությունները և այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները միաժամանակ լսել են Գարեգին Բ կաթողիկոսի մտահոգություններն ու տեսակետները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։