Երբ տունը դառնում է սպառնալիք․ Գյումրիի վթարային շենքերի ամրացման համար դարձյալ գումար չի հատկացվել
Հուլիս 02,2025 18:00

Գյումրիում առավել վթարային 92 շենք է հաշվառված, որոնցից 5-ը գնահատվում է 4-րդ աստիճանի վթարայնության և ենթակա է քանդման։ Դրանցից մեկը Հանեսօղլյան 5 հասցեի բնակելին է, որը երկար տարիներ դուրս էր մնացել վթարային շենքերի ցանկից։ Հիմա այն թեև վթարայինների ցուցակ ընդգրկվել է, բայց որևէ ծրագրում չկա։
16 բնակարան ունեցող շենքում հիմա ավելի քան 40 մարդ է ապրում՝ փլուզվող տանիքի տակ, խցանված ջրակոյուղատարների ու ջրով ողողված նկուղների կողքին։ Բնակիչների՝ կառավարությանն ուղղված բողոք-դիմումներին հատ ու հաշիվ չկա։ Այն, որ թույլ ցնցումներից շենքի մի հատվածը կարող է փլուզվել, տեղում զննություն կատարելուց հետո հաստատեց նաև հայտնի սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը։ Իսկ կառավարությունից ստացվող պատասխանները նույնն են՝ սպասեք։