Կայացել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը․ ինչ են քննարկել այս անգամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կրկին հեռախոսազրույց են անցկացրել։
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է հուլիսի 4-ին։
Մեկ ժամից ավելի տևած քննարկման առանցքում են եղել Ուկրաինայում հակամարտության կարգավորման խնդիրը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում։
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ուղիներ փնտրել՝ ուկրաինական հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար։
«ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին տեղեկացրել է, որ Մոսկվան չի հրաժարվի հակամարտության սկզբնապատճառները վերացնելու իր դիրքորոշումից»,- ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի հայտնած տեղեկության համաձայն, Թրամփն իր հերթին ընդգծել է Ուկրաինայում ռազմական գործողությունները ավարտելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են նաև միջազգային այլ արդիական խնդիրներ։