Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ
Հուլիս 06,2025 13:20

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին, որոնք բազմաթիվ կյանքեր են խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
«Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ Հուսով ենք, որ անհետ կորածները կգտնվեն»,- ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ:
CNN-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: