Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. ԱԺ–ն տվեց իր համաձայնությունը
Հուլիս 08,2025 16:32
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:
Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Նախագծի ընդունումից հետո Ազգային ժողովը կքննարկի ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ միջնորդագիր, որը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
