ՌԴ-ն իր քաղաքացիների՝ ՀՀ մուտքի արգելքը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն. Զախարովա
Հուլիս 09,2025 17:21

Ռուսաստանն իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,-ասել է Զախարովան: