Արդեն 4 ժամ է անցել, մեր պաշտպանյալներին չենք էլ տեսել, սա անօրինականություն է. փաստաբան | Region

Արդեն 4 ժամ է անցել, մեր պաշտպանյալներին չենք էլ տեսել, սա անօրինականություն է. փաստաբան

Հուլիս 10,2025 14:56

Առավոտից 7 ձերբակալվածների պաշտպաններին թույլ չէին տալիս մուտք գործել Քննչական եւ իրականացենել իրենց գործառույթները։

Մի քանի ժամ սպասելուց հետո փաստաբաններն ի վերջո որոշում կայացրին հեռանալ։ Հարցազրույցի ընթացքում պաշտպաններին ներս հրավիրեցին, վերջինները, սակայն, հեռանալու իրենց որոշումը չփոխեցին։

«Այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,-հեռանալուց առաջ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նորություններ