Սուրեն Պապիկյանը դեսպան Քվինի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ քննարկել է ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր | Region

Սուրեն Պապիկյանը դեսպան Քվինի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ քննարկել է ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Հուլիս 11,2025 13:11

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նորություններ