Գյումրիում Սողոմոն Թեհլերյանի թանգարանն անավարտ վիճակում է․ Վարպետ Վարդանը բարերարների աջակցությունն է ակնկալում

Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում տարիներ առաջ սկսեց կառուցել Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։
REGIONS TV-ի հետ զրույցում նշեց՝ որպես հայ ամբողջ կյանքում իր պարտքն է համարել Թալեաթ Փաշային սպանած հայ վրիժառուի հիշատակին որևէ կառույց նվիրելը։ Նախաձեռնել, բայց չի կարողանում ավարտին հասցնել։ Թանգարանի նախամուտքն է կառուցել, որտեղ էլ ցուցադրության է դրվել հիմնականում լուսանկարներ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի փաստագրական նյութեր։
Թանգարանը բազմաթիվ այցելուներ է ընդունում աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք հիմնականում արտերկրում ապրող հայեր են, որոնց շատ է հետաքրքրում Սողոմոն Թեհլերյանի կյանքի պատմությունը։ Տարածքում մի քանի կիսակառույցներ կան, որոնք ավարտին հասցնելու համար 80-ամյա շինարարն ակնկալում է բարերարների աջակցությունը։