Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ
Հուլիս 13,2025 19:40

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում։