Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց․ փաստաբան
Հուլիս 13,2025 19:59

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իմ հարցմանն ու հայտնած մտահոգությանն ի պատասխան տեղեկացվեց, որ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։
Թե որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նրանք՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը։
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
Լիանա Հարությունյանի պաշտպան