Թրամփ․ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման | Region

Թրամփ․ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման

Հուլիս 14,2025 22:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ հայ – ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ այսօրվա հանդիպմանը Թրամփը թվարկել է աշխարհի մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ հայ – ադրբեջանականը, ապա նշել, որ կողմերը մոտ են տարաձայնությունների կարգավորմանը։

«Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման»,-հայտարարել է Թրամփը։

 

Նորություններ