ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար. Փոստանջյան | Region

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար. Փոստանջյան

Հուլիս 15,2025 16:52

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն այլ տեղեկություններ չհայտնեց, թե կոնկրետ որ պատգամավորներն են երաշխավորագիր ներկայացրել։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին

Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին»,-երաշխավորագրերի լուսանկարներին կից գրել է նա։

Նշենք, որ կալանավորված Լիանա Հարությունյանը 8-ամսյա դստեր հետ բանտից տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նորություններ