ՀՀ-ից օդային ճանապարհով տարվա առաջին կեսին մեկնած քաղաքացիների թիվը փոքր-ինչ ավելի շատ է եղել, քան ժամանածների թիվը | Region

ՀՀ-ից օդային ճանապարհով տարվա առաջին կեսին մեկնած քաղաքացիների թիվը փոքր-ինչ ավելի շատ է եղել, քան ժամանածների թիվը

Հուլիս 15,2025 22:11

Հայաստանի երկու («Զվարթնոց» և «Շիրակ») օդանավակայաններում ուղևորահոսքը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 1 միլիոն 941 հազար 639 մարդ։

Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 886 հազար 435 քաղաքացի (ժամանել է 936 հազար 535, մեկնել՝ 949 հազար 900), իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 55 հազար 204 (ժամանել է 27հազար 69, մեկնել՝ 28 հազար 135) մարդ:

Ընդհանուր առմամբ ժամանել է 963 հազար 604 մարդ, իսկ մեկնել՝ 978 հազար 35-ը։

Պարզվում է, որ մեկնողները 14 հազար 431-ով ավելի շատ էին, քան ժամանողները։

Նորություններ