«Մենք կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո, հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի» | Region

«Մենք կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո, հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի»

Հուլիս 16,2025 12:57

«Մենք այս փուլում պետք է վերցենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո կամ ընթացքում, հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի: Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և ձևավորել հանրային, պետական վերահսկողություն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման մասին լրագրողի հարցին՝ որն է երաշխիքը, որ պետական կառավարումն ավելի արդյունավետ կլինի։

Անդրադառնալով հարցին՝ որ ՀԷՑ-ը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան, ընդ որում, նաև այլ ընկերություններ դիմում ունեն նույն ատյանում՝ ընդդեմ ՀՀ-ի, Փաշինյանը պատասխանեց՝ դա աշխատանքային պրոցեսի մի մաս է․«Չեմ կարծում, որ դա էական ազդեցություն ունի մեր քննարկվող հարց վրա։ Մենք պարտավոր ենք ՀՀ սպառողների շահերը պաշտպանել։

ՀԷՑ-ը նախորդող շրջանում ի հեճուկս բազմաթիվ զգուշացումների, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, այդ դեպքում կառավարությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել»։

Նորություններ