ԵՄ մեր գործընկերների հետ քննարկել ենք վիզաների խնդիրը, նշել, որ ՀՀ քաղաքացիները դեսպանատներում ամիսներով հերթերի մեջ են | Region

ԵՄ մեր գործընկերների հետ քննարկել ենք վիզաների խնդիրը, նշել, որ ՀՀ քաղաքացիները դեսպանատներում ամիսներով հերթերի մեջ են

Հուլիս 16,2025 14:58

ԵՄ-ում մեզ հարցնում են՝ արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ, պատասխանել եմ այո, Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ խոսակցության շարունակությունն, ըստ Փաշինյանի, հետևյալն է եղել․«Եվրոպացի մեր գործընկերներն ու մենք արձանագրել ենք, որ ԵՄ անդամ դառնալը պարզ գործընթաց չէ։ Նախ ԵՄ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայն լինեն, և հետո, երկիրը պետք է համապատասպանի ԵՄ չափանիշներին։ Ինձ հարցրել են, թե ես ոնց եմ պատկերացնում այս հարցի լուծումը։ Ես պատասխանել եմ՝ մենք բոլոր դեպքերում բարեփոխումների հավակնոտ ռազմավարություն ունենք, և դա, այսպես, թե այնպես, մենք իրականացնելու ենք։ Մենք մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի ԵՄ ստանդարտներին։ Կա երկու տարբերակ՝ կամ Հայաստանին ընդունում են ԵՄ, կամ չեմ ընդունում։ Եթե Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ, շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում, էլի Հայաստանը այդ կետի վրա  մնում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր»։

Անդրադառնալով ԵՄ-ում քննարկված այլ հարցերն, վարչապետի նշեց նաև վիզաների ազատակացման գործընթացը, ասաց, որ այն բավական հաջող է ընթանում, չնայած որ դա շատ բարդ գորընթաց է։

«Մենք մեր գործընկերներին նաև ուշադրության ենք հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրների դեսպանատներում շատ մեծ հերթերի մեջ են, ամիսներ, դա մեծ խնդիր է»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ դա կապված է նաև նրա հետ, որ ՀՀ-ից դեպի ԵՄ հոսքը շատացել է։

Ըստ Փաշինյանի, 2019-ի համետատ 2024 թվականին ՀՀ-ից դեպի ԵՄ ուղևորությունների աճը կազմել է 300-400%։

«Ես, որ ասում եմ, աշխատավարձերի բարձրացում է եղել, ասում են՝ Կառավարությունը կտրված ա իրականությունից։ Բա էդ ի՞նչով են մարդիկ գնում Եվրոպա, որ վեց ամիս էդպիսի հերթեր են առաջանում։ Բա որտե՞ղից էդ փողերը։  Հո չի կարա 3000 դրամով գնա Եվրոպա»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ վիզա ստանալու խնդիրը ԵՄ գործընկերների հետ քննարկել են։

 

Նորություններ