ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է | Region

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

Հուլիս 18,2025 20:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա նշեց, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- ասաց նա։

Ռուբեն Հակոբյանի որդին էլ ֆեյսբուքի իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս` Ռուբեն Հակոբյանին, իր բնակարանից տարել են Մազմանյան 5 հասցեում գտնվող՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։

 

Նորություններ