«Ավելի շատ միջանցք, քան ճանապարհ». ի՞նչ է ենթադրում արտապատվիրակումը
Հուլիս 19,2025 11:17

Ակնհայտ է՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Սյունիքի ճանապարհի վերահսկման հարցով,-REGIONS TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա կարելի է դիտարկել նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայության շրջանակում, որտեղ փորձ է արվում Ռուսաստանին դուրս բերել տարածաշրջանից: Մյուս կողմից, երբ խոսում ենք այդ ճանապարհը միջազգային երրորդ կազմակերպությանն արտապատվիրակելու մասին, սա ավելի շատ միջանցքի, քան ճանապարհի տրամաբանություն է»,-ընդգծեց Աբրահամյանը:
Ըստ պատգամավորի, մեկ այլ խնդիր էլ կա․․․ թե այդ վերահսկող կազմակերպության ետևում որ երկիրը կանգնած կլինի: Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը տարբեր փուլերում ցույց է տվել, որ հայտարարում է մի բան, անում ճիշտ հակառակը, և բացառություն չէ նաև այս դեպքում: