Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr | Region

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr

Հուլիս 19,2025 14:40

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը մնում է անսասան տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ և այս դիրքորոշումը համարում է օգտակար տարածաշրջանի բոլոր կողմերի համար, փոխանցում է Mehr-ը։

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ զրույցում Ահմադիանին ներկայացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների վերաբերյալ չի փոխվել։

Նա բարձր է գնահատել Իրանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու հարցում Հայաստանի դիրքորոշման համար և վերահաստատել է Իրանի հետևողական դիմադրությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության նկատմամբ։

Երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում ակտիվացումը։

 

Նորություններ