Freestyle Chess․ Արոնյանը պարտության մատնեց Նիմանին՝ հաղթելով մրցաշարում
Հուլիս 21,2025 13:45

Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին՝ 1.5:0.5 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Արոնյանը նախ քառորդ եզրափակիչում հաղթեց աշխարհի առաջատար շախմատիստներից Մագնուս Կարլսենին, ապա՝ աշխարհի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հիկարու Նակամուրային։ Կիսաեզրափակիչում նա առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայիշիի նկատմամբ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 750 հազար դոլար, որից 200 հազարը շնորհվել է հաղթող Արոնյանին։