Սևանա լճի մակարդակը հուլիսի 14-20-ն իջել է 2 սմ-ով. այն հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով
Հուլիս 21,2025 18:01
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25 թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն խմ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 20-ը ներառյալ՝ 96.647 մլն խմ:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.294 մլն խմ, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 20-ը ներառյալ՝ 81.245 մլն խմ:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
