29 տարի անազատության մեջ լինելուց հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Հուլիս 23,2025 12:51
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո:
RegionsTV-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունից RegionsTV-ին հայտնել են նաև, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու որոշումը դատարանինն է եղել։
Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։
Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երբ ՀՀ-ում վերացել էր մահապատիժը:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից վաղաժամկետ ազատելու մասին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
