«Բուժման նոր մոտեցումները հասանելի դարձնել մարզերի բժիշկներին»․ «Ցիտո» ԲԿ-ն գիտաժողով է անցկացրել Գյումրիում | Region

«Բուժման նոր մոտեցումները հասանելի դարձնել մարզերի բժիշկներին»․ «Ցիտո» ԲԿ-ն գիտաժողով է անցկացրել Գյումրիում

Հուլիս 23,2025 15:31

«Ցիտո» բժշկական կենտրոնը, որը գործում է արդեն 18 տարի, լաբորատոր և բժշկական բարձրակարգ ծառայություններ է մատուցում Երևանում և Գյումրիում։ Կենտրոնը շարունակ ընդլայնել է ծառայությունների շրջանակը և բարձր պահել նշաձողը։ «Ցիտոն» իր առջև խնդիր է դրել ոչ միայն բուժօգնություն ցուցաբերել քաղաքացիներին, այլև կրթել բուժաշխատողներին, դասընթացների միջոցով պարբերաբար նրանց տեղեկացնել բժշկագիտության նորույթների ու ժամանակակից սարքավորումների մասին։

«Ցիտո»-ի կազմակերպած հերթական գիտաժողովին մասնակցում էին Շիրակի մարզի ընտանեկան բժիշկները։ Բանախոսները կենտրոնի մասնագետներն էին, որոնք ներկայացրեցին ընտանեկան բժշկի պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրների վարման առանձնահատկությունները, խոսեցին որոշ հիվանդությունների ընթացքի ու ախտորոշման մասին, ներկաներին ծանոթացրեցին նորարարական վիրաբուժության տեխնոլոգիաներին։

Նորություններ