Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան | Region

Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հուլիս 23,2025 18:56

Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։

Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

23.07.2025թ.

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ էր արել իր կողմնակիցներին, որ «պատրաստ լինեն Վեհարանն ազատելուն»։ Փաշինյանը պարբերաբար դիմում է Կաթողիկոսին և պնդում, որ նա պետք է ազատի Վեհարանը։

Նորություններ