Սյունքիում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել | Region

Սյունքիում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել

Հուլիս 25,2025 11:24

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի պարտադիր զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Մահացածը 18-ամյա զինծառայող է, ով ինքն իրեն է կրակել:

Նորություններ