«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար | Region

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հուլիս 25,2025 11:52

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ Է այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

  •  պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
  •  խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
  •  տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
  •  ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,- տեղեկացնում են պետական արգելոցից:

Նորություններ