Մտածում է՝ կարող է կոտրել եկեղեցու ամրությունը. սխալվում է. դիվանագետ | Region

Մտածում է՝ կարող է կոտրել եկեղեցու ամրությունը. սխալվում է. դիվանագետ

Հուլիս 25,2025 21:30

Փաշինյանի գործողությունները միտված են հանրության շրջանում ազգային հենասյուների քայքայմանը, որի ամենակուռ կրողը հենց եկեղեցին է: REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ այս գործողություններն ուղղված են եկեղեցու և հայի ինքնության դեմ, և ոչ թե անձերի:

«Բարոյականից և պատվիրաններից խոսող մարդն իր ամենօրյա պահվածքով և գործողություններով խախտում է այդ պատվիրաններից յուրաքանչյուրը: Եթե մտածում էին ազգային շահի մասին, ապա խնդիրները պետք է քննարկեին եկեղեցական խորհրդի հետ՝ փակ ֆորմատում, և գտնեին ընդունելի լուծումներ»,-ընդգծեց նա:

Աղաջանյանը համոզված է՝ հանրությունն այսօր հաշտ չէ Փաշինյանի բերած օրակարգին և արդեն իսկ դիմադրում է դրան:

«Դա է, որ հետ է պահում  Փաշինյանին զոռբայությամբ հարց լուծելուց, որը նա ձեռագիր է դարձրել 2018թ.-ից: Փորձում է այդ նույն միջոցով ձերբազատվել նաև Վեհափառից՝ մտածելով, որ դրանով կարող է կոտրել եկեղեցու ամրությունը. սխալվում է»,-նշեց Աղաջանյանը:

 

Նորություններ