«Դիտավորյալ արեցին․ հիմա հաքերներն ամեն ինչ կարող են անել»․ Վ․Ղուկասյանը՝ Գյումրիի կենտրոնում հնչած երգի և արձագանքների մասին | Region

«Դիտավորյալ արեցին․ հիմա հաքերներն ամեն ինչ կարող են անել»․ Վ․Ղուկասյանը՝ Գյումրիի կենտրոնում հնչած երգի և արձագանքների մասին

Հուլիս 28,2025 15:28

«Հիմա տեխնիկան այնպիսին է, որ ամեն ինչ կարող են անել։ Հիմա մի բան ցույց տամ, թե իրանք ինչ են արել գլխիս։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ ենք կանգնած, իրենք ընկել են «Доля воровская», չգիտեմ՝ ինչ բաների ետևից։ Քաղաքապետն էդ հարցերի, էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունի»։

Այս մասին իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով երեկ քաղաքի կենտրոնում հնչած երգի և արձագանքների մասին։

«Ես մշտական  անցնում եմ էդ հատվածով, ոտքով պտտվում եմ․ այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, իրիկունը դիտավորյալ արեցին, հիմա հաքերներն ամեն ինչ կարող են անել։ Կարող է վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ կարող են անել»,-նշեց Ղուկասյանը։

Նորություններ