Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում
Հուլիս 28,2025 22:01

Henley&Partners ընկերության տվյալներով՝ 2025 թվականի կեսին Հայաստանը համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 71-րդ հորիզոնականը։
2024 թվականի արդյունքներով Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցում էր 74-րդ հորիզոնականը։
ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի թույլտվության այցելել աշխարհի 67 երկիր։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս առանց մուտքի թույլտվության ճանապարհորդել աշխարհի 193 երկիր։