Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Հուլիս 29,2025 17:09

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն: