Կամչատկայում երկրաշարժն ամենաուժեղն է եղել դիտարկումների ողջ ընթացքում
Հուլիս 30,2025 12:50
Կամչատկայի երկրամասում տեղի ունեցած երկրաշարժը տարածաշրջանում դիտարկումների ողջ ժամանակահատվածում ամենաուժեղն էր, ասել է Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։
«Սա ամբողջ գործիքային ժամանակահատվածում ամենաուժեղ երկրաշարժն է, որի մագնիտուդը կազմել է 8.8: Սպասվում են կանոնավոր երկարատև հետցնցումներ», – գրել է նա։
Սոլոդովը բոլորին խնդրել է հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել։ Նա բնակիչներին վստահեցրել է, որ արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով և կոչ է արել նրանց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
