Ինչպիսի՞ն է իրավիճակը բրուցելոզի բռնկումից 2 ամիս անց և ի՞նչ կասկածներ ունեն անասնատերերը | Region

Ինչպիսի՞ն է իրավիճակը բրուցելոզի բռնկումից 2 ամիս անց և ի՞նչ կասկածներ ունեն անասնատերերը

Հուլիս 30,2025 15:22

Երկու ամիս առաջ խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով զգալի վնասներ էին կրել Աշոցք համայնքի Կրասար, Արփենի, Ցողամարգ, Սալուտ և այլ բնակավայրերի անասնապահները։  Նրանք կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, ոմանք միլիոններով են հաշվում կրած վնասները և մտածում են անասնապահության գործից ընդհանրապես հրաժարվելու մասին։

Գյուղացիները ստիպված են եղել մթերող կազմակերպություններին անասունները վաճառել շատ էժան գներով։

Ոմանք չէին հավատում լաբորատորիայի պատասխաններին՝ նշելով, որ պատրաստ են սեփական միջոցներով կրկնակի նմուշառում կատարել ու որևէ այլ կառույցում լաբորատոր փորձաքննության հանձնել։  Սակայն համապատասխան կառույցներն իրենց այլընտրանք չեն առաջարկել և հիմնվել են մայիսին կատարած մեկ հետազոտության արդյունքների վրա։

Գյուղացիներն իրենց կասկածները հիմնավոր են համարում, քանի որ, ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ուղեցույցի, ախտորոշման համար գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, հիմնականում դրանք արյան միջոցով իրականացվող անալիզներ են, և երբեմն կարիք է լինում անալիզը կրկնել շաբաթներ անց՝ ախտորոշման վերջնական հաստատման համար։

Ինչպիսի՞ն է իրավիճակը հիվանդության բռնկումից 2 ամիս անց։ Մանրամասնում է Սալուտ բնակավայրի վարչական ղեկավար Մինաս Խաչատրյանը։

 

 

Նորություններ