Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը նվաճեց բրոնզե մեդալ
Օգոստոս 03,2025 21:37

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ տարավ և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Մեր մարզիկը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: