Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին Դիլիջանի թունելը փակ է լինելու բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար
Օգոստոս 04,2025 20:56

«Ճանապարհային դեպարտամենտը» հայտարարություն է տարածել․
«Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ. 00։00-ից մինչև 06։00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար։
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։
Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։