Եթե Իրանը լինի խոցելի, դրանից կտուժի նաև Հայաստանը. իրանցի փորձագետ

Իրանն արդեն քանի տարի զգուշացնում է, որ թույլ չի տալու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, որովհետև իր համար անվտանգության խնդիր է,-Regions TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանցի փորձագետ Փույա Հոսեինին:
Նրա խոսքով՝ միջանցքի ցանկացած տարբերակ կործանարար կարող է լինել և՛ Երևանի, և՛ Թեհրանի համար: Ինչ վերաբերում է միջազգային երրորդ կազմակերպությանն արտապատվիրակելու տարբերակին, փորձագետն ասում է՝ սա ևս խնդիր է Իրանի համար, միջանցքի տարբերակը փորձում են փաթեթավորել և այլ եղանակով հրամցնել՝ դիմադրությունը թուլացնելու համար։
«Իրանը մերժում է երրորդ ուժերի ներկայությունը, որովհետև պարզ չէ՝ այդ երրորդ երկիրը կամ երրորդ ընկերությունն ովքեր կարող են ներկայացնել․ գուցե Մոսադի գործակալներ են, գուցե թուրքական կամ Իրանի թշնամի մեկ այլ երկրի գործակալներ են, որոնք կարող են խնդիրներ առաջացնել և՛Հայաստանի, և՛ Իրանի համար: Եթե Իրանի անվտանգությունը լինի խոցելի, դրանից Հայաստանը չտուժել չի կարող»,-ընդգծեց փորձագետը: