Երբ հատկացված գումարը գալիս-գնում է, իսկ վթարային շենքի վտանգը՝ մնում

Գյումրիի Տիգրան Մեծի 5 հասցեի վթարային շենքում արդեն 2 տարի չի հաջողվում ուժեղացման-վերականգնման աշխատանքներ սկսել։ Ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո, վերջապես պետական բյուջեից գումար էր հատկացվել 1988-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած 1 շենքի ամրացման համար։ Նախագիծ էր կազմվել, մի քանի անգամ մրցույթներ հայտարարվել։ Բայց գործնական քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին։
Մրցույթները շահած շինկազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքվում, իսկ պետբյուջեից ժամանակին գումար չի հատկացվում շինարարության համար։ Պայմանագրերի ժամկետները լրանում են, շինմրցույթները չեղյալ համարվում։ Բնակիչներն էլ շարունակում են ապրել փլուզման սպառնալիքի տակ։ Քաղաքի կենտրոնում գտնվող, պատմաճարտարապետական կառույց համարվող բնակելիում ամրացման աշխատանքներն այս տարի էլ չեն մեկնարկի։