«Լինում են դեպքեր, երբ ուրիշ գյուղերից գալիս և մեքենայով ինձ տանում են»․ երբ գյուղապետը նաև բժիշկ է

Շիրակի մարզի Բաշգյուղ բնակավայրում ապրում է 61 մարդ, սակայն ոչ մշտապես։ Բնակչության 50 %-ը ձմռան ամիսներին տեղափոխվում է Գյումրի, գարնանը կամ ամռանը՝ վերադառնում։ Այս տարածաշրջանից ներքին և արտաքին միգրացիայի պատճառները տարբեր են, որոնցից մեկը առաջին բուժօգնության անհասանելիությունն է։
Բաշգյուղում, ի տարբերություն հարևան որոշ գյուղերի, բուժկետ կա, որը, սակայն, շաբաթվա մեջ բաց է ընդամենը մեկ օր՝ ժ․10։00-15։00-ն։
Եվ քանի որ գյուղում հիմնականում բնակվում են տարեցները, առողջական լուրջ խնդիրներ ունեցողները շատ են։ Նրանց հիմնականում օգնության է հասնում բնակավայրի վարչական ղեկավարը՝ Տիգրանուհի Աղասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և տարիներ առաջ աշխատել է տեղի բուժկետում։
«Սա իմ առաքելությունն է։ Որտեղ էլ լինես, ինչ գործով էլ զբաղվես, եթե դու մասնագիտությամբ բժիշկ ես ու Հիպոկրատի երդում ես տվել, ուրեմն դու պարտավոր ես օգնության հասնել»,-նշում է Տիգրանուհին։
REGIONS TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։