2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանից Վրաստան է այցելել մոտ 130 հազար զբոսաշրջիկ
Օգոստոս 07,2025 22:27
2025 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1,8 միլիոն ճանապարհորդ, ինչը 6,9%-ով ավելի է, քան 2024 թվականին:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1,3 միլիոն զբոսաշրջիկային այցելություն, ինչը 10,7%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Այցելությունների հիմնական նպատակներն էին հանգիստը, զվարճանքը, հարազատներին և ընկերներին այցելելը։
Ամենից հաճախ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից՝ 309,4 հազար, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 22,4%-ը, հաղորդում է «Sputnik Грузия»-ն։ Նրանց հաջորդում են Թուրքիան (17,6%) և Հայաստանը (10,8%), հաղորդում է երկրի Վիճակագրական ծառայությունը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
