Գերիների հարցը քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակում, բայց հիմա մանրամասների մեջ չեմ մտնի. Նիկոլ Փաշինյան
Օգոստոս 09,2025 09:20
Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք գերիների հարցը չենք բարձրացնում, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձագույն մակարդակում, բայց հիմա մանրամասների մեջ չեմ մտնի»,- ասաց նա՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով հարցին՝ երեկ ԱՄՆ-ում խոսվե՞լ է գերիների մասին։
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչին սպասում ենք, պետք է ընկալել այնպես, որ արդյունք չկա։
«Բայց մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերը, առանձին վերցրած, լուծում չունեն, որովհետև այս առաջընթացը, այս պատմական առաջընթացը, որն արձանագրում ենք, հենց դա է բերելու խնդիրների լուծմանը»,- ասաց նա։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
